Դուք հաղթած, առողջ ու անփորձանք ձեր տները հասեք, ես կփակեմ վարկերը

Դուք հաղթած, առողջ ու անփորձանք ձեր տները հասեք, ես կփակեմ վարկերը

Երեկ հերթական կարևոր ապրանքներն էի ուղարկել Արցախ և չգիտեմ ինչո՞ւ պոստեր հասցնող երիտասարդը որոշել էր տեսագրություն անել, որը իհարկե չեմ հրապարակի, բայց բովանդակությունը կասեմ։

Էս երիտասարդը տղաներին հարցնում է.

֊ Մենք ի՞նչ ենք անելու։

Գոռում են.

֊Հաղթելու ենք։

Հարց.

֊Շիրակի պատգամավորը ձեր վարկերն ի՞նչ է անելու։

Գոռում են.

֊Փակելու է։

Ու սկսվում է բարձր ծիծաղ։

Հա, համաձայն եմ, դուք հաղթած, առողջ ու անփորձանք ձեր տները հասեք, ես կփակեմ, ամեն ծնված երեխայի նվերներ էլ կպատրաստեմ։ Էդ տեսանյութը հատուկ պահելու եմ, որ ներկա֊բացակա անեմ:

Սոֆյա Հովսեփյան