Հայ-ադրբեջանական հարաբերությունները՝ Լավրով-Բայրամով հանդիպման օրակարգում

Հայ-ադրբեջանական հարաբերությունները՝ Լավրով-Բայրամով հանդիպման օրակարգում

Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը այսօր Մոսկվայում կընդունի Ադրբեջանի իր գործընկեր Ջեյհուն Բայրամովին։ Հանդիպման հիմնական թեմաներից մեկը լինելու է հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման հարցը։

Բանակցություններին ընդառաջ, ՌԴ ԱԳՆ-ում նշել են, որ ամենաբարձր մակարդակով ընդունված եռակողմ համաձայնագրերին համապատասխան Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման խթանումը Ռուսաստանի արտաքին քաղաքականության առաջնահերթություններից է։

Մոսկվան ողջունում է նաև հայ-ադրբեջանական պետական ​​սահմանի սահմանազատման հարցերով երկկողմ հանձնաժողովի ստեղծումը և պատրաստ է անհրաժեշտ օգնություն ցուցաբերել կողմերի խնդրանքով։