Բաքուն շարունակում է լեգիտիմացնել «Ղարաբաղի ադրբեջանցիների համայնքին»

Բաքուն շարունակում է լեգիտիմացնել «Ղարաբաղի ադրբեջանցիների համայնքին»

Բաքուն շարունակում է լեգիտիմացնել այսպես կոչված «Ղարաբաղի ադրբեջանական համայնք» կոչված ՀԿ-ին։ Այս անգամ այդ կառույցի ղեկավար, դիվանագետ Թուրալ Գյանջալիեւը հանդիպումներ է ունեցել շվեդացի դիվանագետների, մասնավորապես, դեսպան Ինգրիդ Թերսմանի հետ։ Այս մասին հայտնում է Report-ը։

Հանդիպմանը բացի դեսպան Թերսմանից, ներկա են եղել նաեւ դիվանագետներ Քրիստիան Կամիլը, Բերն Լինդերֆալկը եւ Սամիրա Զայանեն, ովքեր ներկայացնում են Շվեդիայի ԱԳ նախարարությունը։ Ըստ ադրբեջանական կողմի տարածած հայտարարության, հանդիպման ընթացքում «քննարկվել է Հայաստանի կողմից Ադրբեջանի հանդեպ իրականացվող ագրեսիվ եւ նվաճողական քաղաքականությունը»։