Բայդենի արտաքին քաղաքականությունն անհանգստություն է առաջացրել․ Washington Post

Բայդենի արտաքին քաղաքականությունն անհանգստություն է առաջացրել․ Washington Post

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը դեռ մի տարի էլ չկա, որ զբաղեցնում է այդ պաշտոնը, սակայն ամերիկյան պետության որոշ դաշնակիցների մոտ արդեն առաջացել է որոշակի անհանգստություն՝ կապված նրա վարած արտաքին քաղաքականության հետ։ Այս մասին հայտնում է Washington Post պարբերականը։

Նախօրեին պարբերականի հրապարակած հոդվածում բերվում են ԱՄՆ դաշնակից երկրների մի շարք բարձրաստիճան ներկայացուցիչների կարծիքները, որոնք հավաքվել են վերջին շաբաթների ընթացքում։ Մասնավորապես, Լատվիայի նախագահը ասել է, որ անկասկած Ամերիկան վերադարձել, է, սակայն երբեմն Ամերիկան իր վերադարձած լինելը դրսեւորում է բավականին ուժեղ կերպով, երբեմն՝ ոչ այնքան։

Բայդենը, ըստ հոդվածագրի, տագնապեցնող կերպով է հեռվանում այն երկրներից, որոնց հետ կապված նրա օրոք քաղաքականության իրական փոփոխություններ են եղել։ Մասնավորապես Սաուդյան Արաբիան կորցրել է այն արտոնյալ կարգավիճակը, որն ուներ Թրամփի վարչակարգի օրոք։ Բացի այդ, ամերիկյան ազգային անվտանգության հանդեպ ցանկացած հոգացողության փորձ հղի է «Ամերիկան նախ եւ առաջ» քաղաքական գծի ներքո դիտարկվելու վտանգով։

Բայդենի հեղինակությունը, ըստ եվրոպացի պաշտոնյաների, հիմնականում կախված է այն բանից, թե ինչպես է նա վարվում ամենից կարեւոր հարցերի առնչությամբ, եւ նույնիսկ, երբ եվրոպական գործընկերներն ու դաշնակիցները նրա հետ համամիտ չեն, նա անում է այն, ինչ ասում է։