Քոչարյանի դստեր հետ ընկերությունը ուրացած նախկին փոխնախարարը նոր պաշտոն ունի

Արդարադատության փոխնախարար Սիրվարդ Գևորգյանի նշանակումը այդ պաշտոնում բուռն քննարկումների առիթ էր դարձել նախորդ տարի ։ Բանն այն էր, որ նա եղել է Ռոբերտ Քոչարյանի դստեր մտերիմ ընկերուհին, տարածվեց լուսանկար, որտեղ Գևորգյանն ու Քոչարյանի դուստրը գրկախառնված են։ Սրան հաջորդեց Սիրվարդ Գևորգյանի գրառումը, որտեղ նշված էր, որ իրենք ընդամենը համակուրսեցիներ են եղել՝ ուրանալով իրենց տարիների ընկերությունը։ Գրառման վերջում Սիրվարդ Գեւորգյանը երախտագիտություն էր հայտնել Նիկոլ Փաշինյանին՝ իրեն նշանակելու համար։ Եւ այս գրառումը տեղադրվել էր արդարադատության նախարարության եւ նախարարի պաշտոնական էջում։
Ավելի ուշ, Նիկոլ Փաշինյանն ազատեց Գևորգյանի՝ փոխնախարարի պաշտոնից։ Այժմ, պարզվում է՝ Գևորգյանը աշխատանքի է անցել նոտարական գրասենյակներից մեկում․ աշխատում է որպես նոտար։
Կարծիքներ