Մեւլյութ Չավուշօղլուն՝ ռուս-թուրքական հարաբերությունների ներկա վիճակի մասին

Մեւլյութ Չավուշօղլուն՝ ռուս-թուրքական հարաբերությունների ներկա վիճակի մասին

Թուրքիայի ԱԳ նախարար Մեւլյութ Չավուշօղլուն հայտարարել է, որ Մոսկվայի եւ Անկարայի մոտեցումները թեեւ կարող են տարբերվել, սակայն երկխոսությունը Ռուսաստանի հետ, որը ռեգիոնի կարեւորագույն խաղացողներից է, շարունակում է մնալ բաց եւ գործակցային։ «Մենք շարունակում ենք աշխատանքային փոխհարաբերություններ հաստատել Ռուսաստանի հետ։ Որոշ ռեգիոնալ հարցերում Ռուսաստանը կարեւորագույն դերակատար է։ Միաժամանակ նաեւ միշտ չէ, որ դյուրությամբ կարելի է հասնել դրական արդյունքների, սակայն դա միշտ հնարավոր է անել։

Մենք, սակայն ի վիճակի ենք խոսել բաց եւ անկեղծ ռւ կարեւոր ենք համարում երկխոսության ուղիների բաց պահելը, որքան էլ որ տարբեր մոտեցումներ կարող ենք ունենալ»,- Frankfurter Allgemeine Zeitung-ի հետ զրույցում հայտարարել է Չավուշօղլուն։ Նա հավելել է, որ Ռուսաստանում դա հասկանում են։ Նա նկատել է, որ Անկարան եւ Մոսկվան փորձում են համագործակցել որտեղ հնարավոր է եւ մնում են իրենց տեսակետներում աներեր, որտեղ դա անհրաժեշտ է, բերելով Սիրիայի օրինակը։