Ում հրահանգով են ռուս բլոգերին «պատժած» տղաներին մեկուսացրել

Ում հրահանգով են ռուս բլոգերին «պատժած» տղաներին մեկուսացրել

Ռուս բլոգեր Յուլիա Ֆինեսին պատժած ու այս պահին ձերբակալված երիտասարդների մասով քննիչները դեռևս հստակ չեն որոշել, թե որ հոդվածով պիտի պատասխանատվության ենթարկեն նրանց, «Հրապարակին» ասաց հասարակական գործիչ, քաղաքագետ Արթուր Գրիգորյանը, ով իր աջակցությունն է հայտնել երիտասարդներին։ 

«Ես տեղյակ եմ, որ ձերբակալել են Գևորգ Անդրանիկի Մելքոնյանին և Գուրգեն Մկրտիչի Մխիթարյանին։ Գործի մասով քննիչները դեռ չգիտեն ինչ հոդվածի տակ պիտի դնեն, որովհետև, որպես այդպիսին, հանցակազմը բացակայում է, հիմք չկա։ Հիմա ուզում են խուլիգանական հոդվածի վրա տանել՝ այսինքն 196 հոդվածով, դա էլ նախատեսում է 3-7 տարի։ Հիմա փաստաբաններն աշխատում են, առերեսում է կատարվում, դեռ մեղադրանքը չի առաջադրվել։ Բայց 72 ժամ հետո մեղադրանքը արդեն կներկայացվի»,-ասաց Գրիգորյանը։ Նա տեղեկացրեց, որ տղաներին տարել են առերեսման Էրեբունի հիվանդանոց, որտեղ այս պահին գտնվում է ռուս բլոգեր Յուլիա Ֆինեսը։ 

Հիշեցնենք, որ վերջինս քննչականի զուգարանի պատուհանից անհաջող փորձի արդյունքում ընկել էր ու ստացել կողերի կոմպրեսիոն կոտրվածք։ «Սպասում ենք տեսնենք նախաքննական պրոցեսն ինչ է լինում։ Ավելին ասեմ, քննչականը նախաքննական պրոցեսը հրապարակել է, ինչը օրենքի խախտում է։ Ըստ մեր ունեցած տեղեկությունների, ոստիկանության ղեկավարությունը պարտադրել է, որ տղաներին մաքսիմալ ձևով պատժի ենթարկեն, քանի որ կա զանգ, կա պետական այրերից մեկից՝ վարչապետի երևի թե մակարդակով կա պահանջ, որ այդ անձանց պիտի պատժեն։ Գործով ձերբակալվածները երկուսն են, երրորդ անձը բացարձակ կապ չունի նրանց հետ, այսինքն, երրորդ անձը, ում անունը չեմ հիշում՝ բացարձակապես կապ չունի ոչ տղաների, ոչ էլ այս դեպքի հետ։ Նույնիսկ, ըստ ներքին աղբյուրների, ասում են, որ Ռուսաստանի դեսպանն է զանգել, պահանջել, որ ձերբակալեն այդ հայ տղաներին, ասել են, քանի որ մերոնց ձերբակալել եք՝ ձերոնց էլ ձերբակալեք, եթե բառացի ասեմ»,- եզրափակեց Արթուր Գրիգորյանը։