Էրդողանը Մոսկվա է գնում Պուտինի հետ բանակցելու

Էրդողանը Մոսկվա է գնում Պուտինի հետ բանակցելու

Կրեմլը աշխատում է Ռուսաստանի եւ Թուրքիայի նախագահների առաջիկա հանդիպման ուղղությամբ։ Այս մասին հայտնում է Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովը, ըստ «ՌԻԱ Նովոստիի» փոխանցման։ Նախնական տեղեկությունների համաձայն, երկու նախագահների հանդիպումն ու բանակցությունները կարող են տեղի ունենալ մարտի 5-6-ին։

Նշենք, որ Պուտին-Էրդողան հնարավոր հանդիպման մասին ավելի վաղ հայտարարել էր Թուրքիայի նախագահի աշխատակազմը, այն բանից հետո, երբ Իդլիբի սրացումից հետո երկու նախագահները հեռախոսազրույց են ունեցել։

Նշենք, որ մարտի հինգին Ստամբուլում նախապես պլանավորված է անցկացնել Իդլիբի հարցով հանդիպում Թուրքիայի, Ֆրանսիայի, Գերմանիայի ղեկավարների միջեւ։ Պուտինը մերժել էր մասնակցել այդ հանդիպմանը։