Երևանում այսօր եզրափակիչ է

Երևանում այսօր եզրափակիչ է

Այսօր՝ մայիսի 13-ին, Երևանի կենտրոնական մարզադաշտում՝ «Հանրապետականում», տեղի կունենա Հայաստանի գավաթի մրցաշարի եզրափակիչ հանդիպումը։ Վճռորոշ խաղում կմրցեն «Նոա» և «Արարատ-Արմենիա» ակումբները։ Եզրափակիչը կմեկնարկի երեկոյան՝ ժամը 19:00-ին։