Բացահայտվել են դեմենցիայի եւս երկու ախտանշան
Հալյուցինացիաներն ու անքնությունը կարող են վկայել մարդու մոտ միջին աստիճանի դեմենցիայի առկայության մասին։ Ընդ որում, որոշ տեսակների դեպքում այս ախտանշանները, համաձայն գիտնականների, կարող են լինել դեմենցիայի առկայության առաջին ախտանշանները։ Համաձայն ռուս գիտնական Վլադիմիր Զախարովի, Լեւիի մարմնիկների առկայությամբ դեմենցիան ամենատարածված տարբերակն է դեմենցիաների շարքում՝ Ալցհեյմերի հիվանդությունից հետո։ Լեւիի մարմնիկների առկայությամբ դեմենցիայի ախտանիշներն են՝ աստիճանաբար աճող տկարամտությունը, հոգեկան խանգարումները, պարկինսոնիզմը, քնի խանգարումները եւ այլն։ Այդ դիտվում է 60+ տարիքային խմբի մարդկանց մոտ։
Հատկանշական է այս տեսակի համար նաեւ հիշողության խանգարումը, մտավոր աշխատունակության անկոմը եւ շարժունակության սահմանափակումը։ Դրանք, ըստ գիտնականների, առաջանում են այն պատճառով, որ ախտահարվում են գլխուղեղի համապատասխան բաժինների նեյրոնները եւ ախտահարված նեյրոնների տեղում առաջանում են որոշակի նստվածքներ, որոնք կոչվում են Լեւիի մարմնիկներ։ Ռիսկային գործոններն են՝ արյան բարձր ճնշումը, շաքարային դիաբետը, ավելորդ քաշը, բարձր խոլեստերինը, գլխի վնասվածքները, կրթական եւ մտավոր կարողությունների ցածր մակարդակը։
Կարծիքներ