Հայերի անձնական թերթիկում Հայաստանին զուգահեռ նշել են Ադրբեջան (տեսանյութ)

Հայերի անձնական թերթիկում Հայաստանին զուգահեռ նշել են Ադրբեջան (տեսանյութ)

Խորհրդարանում շարունակվում է Կառավարություն-ԱԺ հարցուպատասխանը։«Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանը դիմելով ԱԳ նախարար Արարատ Միրզոյանին՝ ասաց, որ Գերմանիայում երկարատեւ բուժման մեկնած եւ ապաստան հայցող ՀՀ քաղաքացիներն ահազանգում են՝ Դաշնության միգրացիոն հարցերով զբաղվող գերատեսչությունը նրանց անձնական թերթիկներում Հայաստանին զուգահեռ նշում է նաեւ Ադրբեջան։ 

«Այս խնդրի վերաբերյալ հարցում եմ կատարել ԱԳՆ, պատասխանի մեջ չի կոնկրետացվում, թե այս ուղղությամբ ինչ քայլեր են ձեռնարկվել ԱԳՆ-ի կողմից։ Նշել են, որ քաղաքացիները հավանաբար խեղաթյուրել են իրենց անձնական տվյալները»,-հետաքրքրվեց Մինասյանը։

Ի պատասխան՝ Արարատ Միզոյանն ասաց․ «Եթե գտնում եք, որ ԱԳՆ պատասխանը սպառիչ չէ, կուսումնասիրենք, նորից կպատասխանենք, բայց քիչ չեն դեպքերը, որ ՀՀ քաղաքացիները, մտածելով, որ ավելի հեշտ ապաստան կգտնեն, իրենց ծննդյան վայրը նշում են տարբեր վայրեր, այդ թվում՝ Ադրբեջանը։ Չեմ բացառում, որ նման դեպքերից են ձեր նշածները»։ 

Արծվիկ Մինասյանը հակադարձեց՝  նշելով, որ քաղաքացիները ներկայացրել են ՀՀ անձնագրերը և այժմ մտավախություն ունեն, որ ապաստարան չստանալու դեպքում հանկարծ հարկադրաբար չուղարկվեն Ադրբեջան։

Մանրամասն՝ տեսանյութում։