ՊՇՌ փաստաթուղթ ներկայացնելու կամ պատվաստվելու մասին որոշումը կվիճարկվի դատարանում

ՊՇՌ փաստաթուղթ ներկայացնելու կամ պատվաստվելու մասին որոշումը կվիճարկվի դատարանում

Տեղի է ունենում «Ազատ կամք» նախաձեռնության ասուլիս-քննարկումը, որի ընթացքում փաստաբանները, բժիշկները և մյուս ոլորտների մասնագետները ներկայացնում են տեղեկություններ նախաձեռնության, կորոնավիրուսի, պատվաստանյութերի և պատվաստման պարտադրանքի վերաբերյալ:

«ԱԶԱՏ ԿԱՄՔ» նախաձեռնությունը ստեղծվել է փաստաբանների, բժիշկների, դեղագործների, տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի մասնագետների որոշմամբ։

Նախաձեռնության քննարկումների շրջանակում ելութներ են ունենում Արա Զոհրաբյանը, Արաքս Վարդանյանը, Նաիրա Արտաշեսյանը ,բժիշկներ՝ Դմիտրի Հարությունյանը, Տիգրան Գրիգորյանը, Նունե Ներսիսյանը, ՏՏ ոլորտի մասնագետներ Արթուր Գրիգորյանը և Վարդան Կատվալյանն ու այլք։

Ըստ նախաձեռնության անդամների ՝ «Ազատ կամքը» ապակուսակցական միավորում է, որը նպաստելու է բնակչության իրազեկմանը և մարդու հետևյալ իրավունքների պաշտպանությանը՝
մարդն իրավունք ունի չենթարկվել առանց իր ազատ և հստակ արտահայտած համաձայնության բժշկական կամ այլ փորձերի,մարդն իրավունք ունի բժշկական միջամտությունից հրաժարվելու, մարդն իրավունք ունի չկրելու օրենքով չնախատեսված և/կամ Սահմանադրությամբ երաշխավորված իրավունքներին հակասող օրենքներով նախատեսված պարտականություններ։

Նախաձեռնության գործունեության ընթացքում արդեն իսկ ձևավորել է երեք խումբ՝ իրավական, առողջապահական և տեղեկատվական։

«Ազատ կամքը» կազմակերպելու է ՀՀ առողջապահության նախարարի 20.08.2021թ. թիվ 65-ն հրամանի վիճարկումը ՀՀ վարչական դատարանում: Նշված հրամանը, հիշեցնենք, ուժի մեջ է մտնելու 01.10.2021թ-ից և աշխատողների համար սահմանում է յուրաքանչյուր 14 օրը մեկ ՊՇՌ հետազոտության մասին փաստաթուղթ ներկայացնել կամ պատվաստվել։

Նախաձեռնությունը նաև կատարելու է հարցումներ, կազմակերպելու է մասնագիտական քննարկումներ, ժողովներ, անհրաժեշտության դեպքում նաև բողոքի ակցիաներ. 
 Երևանում և մարզերում կազմակերպելու է քաղաքացիների իրավունքների պաշտպանությունը՝ իրավական հալածանքներից:

 Նախաձեռնությունը գտնում է, որ պատվաստվելու հարցը պետք է լինի յուրաքանչյուր քաղաքացու գիտակցված որոշումը ՝ ազատ կամքը, չի կարելի պատվաստվածների և չպատվաստվածների միջև խտրականություն դնել՝ հանրության առողջության պահպանման տեսակետից, քանի որ պատվաստվածները նույնպես կարող են վարակվել և վարակել։ 

 «Չի կարելի պարտադրել քաղաքացիներին պատվաստվել»,- պնդում են նախաձեռնության անդամները։