Փաշինյանը Պուտինին խնդրել էր չհանդիպել Բելլա Քոչարյանին, մինչդեռ Պուտինն արեց ավելին | Հրապարակ 02.10.2019

Փաշինյանը Պուտինին խնդրել էր չհանդիպել Բելլա Քոչարյանին, մինչդեռ Պուտինն արեց ավելին | Հրապարակ 02.10.2019

Երեկ Եվրասիական բարձրագույն խորհրդի նիստից հետո վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդիպում ունեցավ Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի հետ: 
Հետաքրքիր է, որ հանդիպման առանցքը Հայաստանի վարչապետի համար եղել է երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի հարցը։ Իշխանությունները քաջատեղյակ են եղել, որ ՌԴ նախագահը պատրաստվում է հանդիպել երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի տիկնոջ՝ Բելլա Քոչարյանի հետ։ Ըստ մամուլի տեղեկությունների Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը  ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին խնդրել է չհանդիպել Բելլա Քոչարյանի հետ։ Հայաստանի վարչապետը տեղեկացրել է, որ այդ հանդիպումը կարող է հարվածել իր իշխանության հեղինակությանը։

Օրվա գլխավոր լուրերը՝ «Հրապարակում»