«Մի երկրաշարժի պատմություն»․ վավերագրական ֆիլմ 88-ի աղետի մասին

«Մի երկրաշարժի պատմություն»․ վավերագրական ֆիլմ 88-ի աղետի մասին

1988 թվականի դեկտեմբերի 7-ին տեղի ունեցած, հազարավոր կյանքեր խլած Սպիտակի ահեղ երկրաշարժի մասին է «Մի երկրաշարժի պատմություն» վավերագրական ֆիլմը՝ պատրաստված «ՄԱՐՍ ՄԵԴԻԱ»-ի կողմից։ Սպիտակի երկրաշարժը դարձավ ժամանակային ջրբաժան եւ կիսեց ժամանակագրությունը մի ողջ սերնդի համար, ու մարդիկ ժամանակը սկսեցին հաշվել «երկրաշարժից առաջ» եւ «երկրաշարժից հետո» հասկացությունները կիրառելով։

Հայաստանում գործնականում չկա ընտանիք, որին Սպիտակի երկրաշարժը այս կամ այն կերպ առնչված չլինի։ Էպիկենտրոն Սպիտակում եւ շրջակա տարածքներում, ասում են, որ զոհվել է ամեն երրորդը։

Ահա այս արհավիրքի մասին է պատմում «Մի երկրաշարժի պատմություն» վավերագրական ֆիլմը։ Ժապավենում ականատեսներն ու մասնակիցները՝ քաղաքական եւ հասարակական գործիչներ, բժիշկներ, փրկարարներ եւ այլոք իրենց հուշերն են ներկայացնում այդ ողբերգության մասին, որ ցնցեց ողջ աշխարհը։