Ովքե՞ր են այսօր Երևանից մեկնել Բաքու

Ովքե՞ր են այսօր Երևանից մեկնել Բաքու


Գրել էինք, որ այսօր Երևանից Բաքու չարթերային թռիչք է կատարվել. տեղեկությունը հաստատել էին «Զվարթնոց» օդանավակայանի մամուլի ծառայությունում, չմանրամասնելով սակայն, թե ովքեր են եղել օդանավում:

Sputnik-ի տեղեկություններով, Երևանից Բաքու մեկնած «Enter Air» ավիաընկերության ինքնաթիռում, ամենայն հավանականությամբ, ՆԱՏՕ-ի պաշտպանական քոլեջի ուսանողներն են եղել։

ՀՀ պաշտպանության նախարարությունը քիչ առաջ հայտնել է, որ դեկտեմբերի 10-11-ը Հայաստան են այցելել ՆԱՏՕ-ի պաշտպանական քոլեջի 145-րդ ավագ դասընթացի ուսանողները` կրթօջախի պետ, գեներալ-լեյտենանտ Մաքս Արթուր Նիլսենի գլխավորությամբ։ Պաշտպանական քոլեջի պետին ընդունել է ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ, ԶՈւ ԳՇ պետ, գեներալ-լեյտենանտ Էդվարդ Ասրյանը։
Պարզվում է` «Enter Air» չարտերային չվերթը Հռոմից Երևան է ժամանել դեկտեմբերի 9-ին։ Քոլեջը գտնվում է Հռոմում:

Ի դեպ, ՊՆ-ում կայացած հանդիպման կադրերում երևում է, որ բավականին մեծ պատվիրակություն է եկել։ Հավանաբար հենց այդ պատճառով է չվերթն իրականացվել «Boeing 737-8Q8» ինքնաթիռով։