Պաղեստինում հակակորոնավիրուսային արտակարգ դրությունը երկարաձգվել է մեկ ամսով 

Պաղեստինում հակակորոնավիրուսային արտակարգ դրությունը երկարաձգվել է մեկ ամսով 

Պաղեստինի իշխանությունները երկարաձգել են կորոնավիրուսային համավարակի պատճառով սահմանված արտակարգ դրությունը եւս մեկ ամսով։ Այս մասին հայտնում է VAFA լրատվական գործակալությունը։ «Պաղեստինի ղեկավար Մահմուդ Աբբասը որոշում է կայացրել արտակարգ դրությունը Պաղեստինում եւս երեսուն օրով երկարաձգելու մասին»,- ասված է հայտարարության մեջ։

Նշենք, որ Աբբասը արտակարգ դրությունը երկարաձգում է արդեն չորրորդ անգամ։ Նման որոշումը պայմանավորված է վիրուսակիրների թվի աճով։