Ուկրաինայի նախագահը իր գործընկերոջը բարձր պաշտոնի է նշանակել

Ուկրաինայի նախագահը իր գործընկերոջը բարձր պաշտոնի է նշանակել

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին երկրի Ազգային անվտանգության եւ պաշտպանության խորհրդի քարտուղարի՝ Դոնբասի վերականգնման եւ վերաինտեգրացիայի հարցերով խորհրդական է նշանակել իր գործընկեր, Квартала 95-ի պրոդյուսեր Սերգեյ Սիվոխոյին։ Այս մասին շոումեն Սիվոխոն տեղեկացրել է իր Ֆեյսբուքյան էջում՝ կիսվելով իրեն տված անցագրի լուսանկարով եւ կից գրությամբ, որ հաջորդ շաբաթվանից սկսում է իր նոր լիազորությունների իրականացումը։

Նշենք, որ Սիվոխոն ծնունդով Դոնեցկից է։ Համալսարանական կրթությունն էլ ստացել է այնտեղ, որոշակի ժամանակ աշխատել տեղի ձեռնարկություններում։