Ուկրաինան ստացել է հակակորոնավիրուսային պատվաստանյութի առաջին խմբաքանակը

Ուկրաինան ստացել է հակակորոնավիրուսային պատվաստանյութի առաջին խմբաքանակը

Ուկրաինան ստացել է AstraZeneca-ի արտադրած հակակորոնավիրուսային պատվաստանյութի առաջին խմբաքանակը։ Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի» լրատվական գործակալությունը։

Պատվաստանյութը տեղափոխող օդանավն արդեն վայրէջք է կատարել Կիեւի Բորիսպոլի օդանավակայանում։ Բերվել է 500 հազար դեղաչափ պատվաստանյութ։ Այն արտադրվել է Հնդկաստանում։