Ով կգլխավորի Պորտուգալիայի հավաքականը

Ով կգլխավորի Պորտուգալիայի հավաքականը

Պորտուգալիայի ֆուտբոլի ազգային թիմը նոր գլխավոր մարզիչ ունի, այս մասին գրում են իսպանական պարբերականները, սակայն պաշտոնական ոչ ինչ չկա: Պորտուգալիայի հավաքականի գլխավոր մարզչի պաշտոնը կզբաղեցնի Բելգիայի հավաքականի նախկին գլխավոր մարզիչ Ռոբերտո Մարտինեսը:

Մինչ այս Պորտուգալիայի ֆուտբոլի ազգային ընտրանին գլխավորում էր Ֆերնանդու Սանտուշը: Նա հրաժարական տվեց աշխարհի առաջնության ժամանակ, երբ պորտուգալացիները դուրս մնացին հետագա պայքարից` քառորդ եզրափակիչում զիջելով Մարոկկոյին: Սանտուշը Պորտուգալիայի հավաքականի հետ հաղթել էր Եվրոպայի առաջնությունում և Ազգերի լիգայում: