Վանեցյանի խորհրդականն ասել է՝ նրա իմացությամբ է արել. վաղը կհրապարակվի բողոքի որոշումը (տեսանյութ)

Վանեցյանի խորհրդականն ասել է՝ նրա իմացությամբ է արել. վաղը կհրապարակվի բողոքի որոշումը (տեսանյութ)

«Իրազեկ քաղաքացիներ» միավորման ծրագրերի համակարգող Դանիել Իոաննսյանի բողոքի քննությունն, ընդդեմ ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանի դեմ քրեական գործ չհարուցելու, ավարտվեց. դատարանը՝ դատավոր Կարեն Ֆարխոյանի նախագահությամբ հեռացավ խորհրդակցական սենյակ՝ որոշում կայացելու: 

Նիստին չէին ներկայցել ոչ դատախազը եւ ոչ էլ ՀՔԾ-ի ներկայացուցիչը, դատարանն որոշեց նրանց բացակայությամբ շարունակել գործի քննությունը: Այսօրվա նիստում նախատեսվում էր հարցաքննել Ա.Վանեցյանի նախկին խորհրդական Վահե Ենգիբարյանին, սակայն նա եւս նիստին չէր ներկայացել: 

Նիստի ավարտից հետո Դանիել Իոաննիսյանի ներկայացուցիչը 2 լրատվամիջոցի հետ զրույցում նշեց, որ Ենգիբարյանի գալը ցանկալի էր, բայց ոչ պարտադիր դատարանի համար:

Ներկայացուցիչը նաեւ նշեց. «Վահե Ենգիբարյանը գործի նյութերով ասել է, որ Վանեցյանի իմացությամբ եմ դա արել»:

Նշենք նաեւ, որ բողոքը բավարարելու դեպքում, ՀՔԾ-ում քրեական գործ կհարուցվի:

Հիշեցնենք, որ Արթուր Սաքունցն ու Դանիել Իոաննիսյանն ԱԱԾ-ի դեմ հաղորդում էին ներկայացրել, քանի որ ՀՔԾ-ն մերժել էր ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանի դեմ քրգործ հարուցել: Բողոքի հիմքում Գարեգին Միսկարյանի այն գրառումն էր, որտեղ նշվել էր, որ Արթուր Վանեցյանի ընտանիքը ծաղկի բիզնես ունի: Այս գրառումից հետո քաղաքացին ԱԱԾ-ից հենց ԱԱԾ բլանկով ծանուցում էր ստացել, որով պահանջում էին, որ նա հերքի իր գրառման մեջ տեղ գտած տեղեկությունը: Ըստ բողոքող կողմի, միտում են տեսնում, որ այդ քայլով ցանկացել են քաղաքացուն հասկացնել, որ տվյալ պաշտոնյայի վերաբերյալ գրառումներ այլեւս չանի: Քաղաքացին կարող է ԱԱԾ պաշտոնական բլանկով ծանուցումը որպես ճնշում դիտարկել: Գրությայն հեղինակը եղել է Վահե Ենգիբարյանը՝ ԱԱԾ տնօրենի խորհրդականը, որը հրավիրվել է ՀՔԾ եւ բացատրություն տվել: Ըստ բացատրության՝ նրանք այդ գրառումը դիտարկել են ոչ միայն անձի, այլ ԱԱԾ տնօրենի հեղինակության դեմ: