Ճիշտ ճանապարհը հակամարտությունը դադարեցնելն է. Մայք Պոմպեո

Ճիշտ ճանապարհը հակամարտությունը դադարեցնելն է. Մայք Պոմպեո

Ճիշտ ճանապարհը հակամարտությունը դադարեցնելն է, ասել նրանց՝ թուլացնել իրավիճակը։ Այսօր հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ ասել է ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն՝ անդրադառնալով Լեռնային Ղարաբաղի հակամարտությանը։

«Տեղում բարդ իրավիճակ է, դժվար դիվանագիտական իրավիճակ է։ Եվ մեր տեսակետը մնում է, ինչպես և եվրոպական գրեթե յուրաքանչյուր երկրի տեսակետը, որ ճիշտ ճանապարհը հակամարտությունը դադարեցնելն է, ասել նրանց՝ թուլացնել իրավիճակը։ Յուրաքանչյուր երկիր պետք է հեռու մնա. վառելիք չտրամադրել այս հակամարտության համար, ոչ մի զենքային համակարգ, ոչ մի աջակցություն: Եվ հենց այդ կետն է, որ հնարավոր է հասնել դիվանագիտական լուծման, որը բոլորի համար ընդունելի կլինի, ինչին հնարավոր է հասնել։ Դա այն է, ինչ ես նրանց հետ կխոսեմ ուրբաթ օրը»,- նշել է Պոմպեոն՝ անդրադառնալով Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հետ ուրբաթ օրը կայանալիք հանդիպմանը։

ԱՄՆ պետքարտուղարն ասել է, որ ինքն անհամբեր սպասում է լսել նրանցից, թե ինչ են նրանք տեղում տեսնում, և ինչպես է կարելի իրավիճակին մոտենալ։

«Մենք կարծում ենք, որ ոչ միայն Միացյալ Նահանգների շահերից է բխում, այլ նաև՝ նրանցից յուրաքանչյուրի երկրի շահերից»,- եզրափակել է ԱՄՆ դիվանագիտական գերատեսչության ղեկավարը: