Փաշինյանն իրեն պահում է փողոցային խուլիգանի նման

ԱԺ «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը լրագրողների հետ զրույցում անդրադարձել է վարչապետ Նիկոլ Փաշինյանի վերջին ելույթին խորհրդարանում՝ այն անվանելով հիստերիկ և անհամաչափ վարքագիծ։ Ըստ Օհանյանի՝ վարչապետը նման պահվածք է ցուցաբերում, երբ կորցնում է ներքին հավասարակշռությունը։
Նրա գնահատմամբ՝ Փաշինյանի հույզերով առաջնորդվող ելույթները, սպառնալիքներն ու վիրավորական ժեստերը վկայում են իշխանության անկման նշանների մասին։ «Փաշինյանն իրեն պահում է փողոցային խուլիգանի նման։ Փոխանակ հանգիստ պատասխաներ մի քանի կոնկրետ հարցի՝ աղմկահարույց քրեական գործերի վերաբերյալ, սկսեց ամեն ինչ բարդել նախկինների վրա, վիրավորել ու զայրանալ։ Սա վայել չէ պետության ղեկավարին»,- նշել է Օհանյանը։
Կարծիքներ