Չինարիի պոստերում հիմնականում պայմանագրայիններն են

Չինարիի պոստերում հիմնականում պայմանագրայիններն են

Տավուշում սահմանին իրավիճակը շարունակում է լարված մնալ։ Մենք գրել էինք, որ այս պահին իրավիճակը լարված է հատկապես երեք գյուղերում՝ Չինարի, Այգեպար, Մովսես։ 

Մենք տեղեկացանք, որ Չինարիի մարտական դիրքերում այս պահին հիմնականում հերթապահում են պայմանագրային զինծառայողները, մի քանի տարի առաջ՝ մարտական հերթապահություն էին իրականացնում ժամկետային զինծառայողները։ Ինչ որ պահից՝ երբ պարզ դարձավ, որ սահմանային բախումների ժամանակ ամենից շատ զոհվում են ժամկետայինները ՊՆ ղեկավարությունը որոշում կայացրեց նրանց փոխարինել պայմանագրայիններով, որոնք ավելի հմուտ են զենքի կիրառման հարցում եւ հակառակորդի կույր գնդակներին էլ զոհ չեն դառնում։

Ըստ մեր աղբյուրի՝ Տավուշի հայտնի զորամասերից մեկը, որի զինծառայողները պաշտպանում են Չինարի գյուղը, տևական ժամանակ է՝ ծառայություն է իրականացնում հիմնականում պայմանագրայիններով, պատճառը՝ մոտ երկու տարի առաջ այդ զորամասի վերահսկողության տակ գտնվող դիրքերում պատահած մահվան ելքով միջադեպերն են։ 

Մեզ փոխանցեցին, որ ժամկետայինները ծառայություն են իրականացնում «դիվիզիոնում»։