Ֆիլիպիններում բնակչության տարհանում է իրականացվում սպասվող հզոր թայֆունից առաջ

Ֆիլիպիններում բնակչության տարհանում է իրականացվում սպասվող հզոր թայֆունից առաջ

Ֆիլիպիններում իշխանությունները սպասվող ուժգին «Գոնի» թայֆունից առաջ կարգադրել են հազարավոր մարդկանց տարհանել Լուսոն կղզուց։ Սպասվում է, որ բնական տարերքը կուղեկցվի ուժգին քամիով, որի արագությունը հասնում է ժամում 265 կմ։ Reuters լրատվական գործակալության փոխանցմամբ, ներկայումս այդ երկրում երկու հարյուր հազար մարդ հեռանում են իրենց տներից։ Սպասվում է, որ թայֆունը արդեն երեկոյան տեղատարափ անձրեւներ կբերի մայրաքաղաք Մանիլային եւ հարակից 14 նահանգների։ Օդերեւութաբանները սպասում են, որ «Գոնին» կլինի ամենահզոր թայֆունը «Հայյան» թայֆունից հետո, որը 2013 թվականին 6300 մարդու կյանք է խլել։