Պուտինը ողջունել է Փաշինյանի եւ Ալիեւի՝ Բրյուսելում հանդիպելու մտադրությունը

Պուտինը ողջունել է Փաշինյանի եւ Ալիեւի՝ Բրյուսելում հանդիպելու մտադրությունը

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ողջունել է Հայաստանի եւ Ադրբեջանի ղեկավարների՝ դեկտեմբերի 15-ին Բրյուսելում հանդիպելու մտադրությունը։ «Գիտեմ, որ առաջիկայում դուք հանդիպելու եք Բրյուսելում եւ համաձայնել եք այնտեղ գնալ ու հանդիպել։ Մենք դա արդեն ողջունել ենք։ որքան շատ լինեն հնարավորություններ ուղիղ շփումների, այնքան ավելի լավ։ Ես վերջերս այդ մասին խոսել եմ ԵԽ նախագահ Շառլ Միշելի հետ եւ նա սպասում է ձեզ»,- ասել է Պուտինը։