Ձեզ, որ չենք հիշեցնում ձեր հրապարակային կեղծ հերքումները, չի նշանակում, որ այսպիսի վարքագիծ պետք է դրսևորեք

Ձեզ, որ չենք հիշեցնում ձեր հրապարակային կեղծ հերքումները, չի նշանակում, որ այսպիսի վարքագիծ պետք է դրսևորեք

«Լուսավոր Հայաստան» կուսակցության մամուլի խոսնակ Արեն Պետունցը ֆեյսբուքյան իր էջում գրում ՝ 

«Երևանի քաղաքապետի մամուլի քարտուղար Հակոբ Կարապետյանը մի քանի օր շարունակ հիշատակում է ՀՀ ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանի անունը։
Հակոբ Կարապետյան դուք այդքան ունիվերսալ խոսնա՞կ եք, որ կես դրույքով էլ պատգամավորի վերաբերյալ գրառմանն եք արձագանքում։ Առաջարկում եմ ձեր գործով զբաղվել և աշխատել քաղաքապետի գործունեության թափանցիկության վրա։ Ձեզ, որ չենք հիշեցնում ձեր հրապարակային կեղծ հերքումները, չի նշանակում, որ այսպիսի վարքագիծ պետք է դրսևորեք»։