Կապանում փլուզված շենքում ամուսիններ են, որոնք դեռ չեն հայտնաբերվել

Կապանում փլուզված շենքում ամուսիններ են, որոնք դեռ չեն հայտնաբերվել

Հոկտեմբերի 17-ին, ժամը 08:58-ին «911» ծառայություն ահազանգ է ստացվել, որ Սյունիքի մարզի Կապան քաղաքում՝ Քաջարանի բազայի մոտակայքում, սողանքի հետևանքով տեղի է ունեցել երկհարկանի բնակելի շինության փլուզում. ներսում կան քաղաքացիներ: Անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Սյունիքի մարզպետ Հունան Պողոսյանի օգնական Արմինե Ավագյանը Hraparak.am -ի հետ զրույցում ասաց, որ հայտնի չէ՝ մարդիկ ինչ վիճակում են։ «Շենքում երկու հոգի են ապրում՝ ամուսիններ, որոնք դեռ չեն հայտնաբերվել, կատարվում են նրանց որոնողական-փրկարարական աշխատանքները»։

Դիտարկմանը, որ եթե շենքը փլուզվել է սողանքի հետևանքով, ապա գտնվել է հույժ վթարային վիճակում, և ուրեմն եղե՞լ են ահազանգեր, մարզպետի օգնականը չպատասխանեց, միայն նշեց, որ սողանքային նման շատ շենքեր կան։