Սյունիքի ոստիկանապետերի առաջ մի խնդիր է դրվել

Սյունիքի ոստիկանապետերի առաջ մի խնդիր է դրվել

Սյունիքում Նիկոլ Փաշինյանն այսօր ոստիկանություն պաշտոնանկություններ է արել եւ նոր ոստիկանապետեր նշանակել։ Նորանշանականերին ընդամենը մեկ առաջադրանք է տրվել՝ մարզում ցանկացած գնով հասնել նրան, որ Նիկոլ Փաշինյանը կարողանա մտնել Սյունիք։ 

Բանն այն է, որ ինչքան շատ է Ալիևը խոսում Զանգեզուրի մասին, այնքան Փաշինյանն անելանելի վիճակում է հայտնվում։ Պատերազմից հետո սահմանազատումները սյունեցիները չեն ներել։ Վարչապետի մուտքը Սյունիք պատերազմից հետո արգելված է, իսկ Մեղրիի ճանապարհի Գորիս – Կապան 21 կմ-ոց միջպետական ճանապարհի հարցը մնացել է Փաշինյանի կոկորդում։ Նա փորձում է սյունեցիների սիրտը շահել, որպեսզի թուրք-ադրբեջանական ծրագիրն առանց խոչընդոտների իրականացվի եւ Ադրբեջանին խոստացած ճանապարհը՝ դեպի Նախիջեւան ապահովի։

Միեւնույն ժամանակ առջեւում ընտրություններ են եւ Փաշինյանը միջոցներ է ձեռնարկում մարզ մտնելու համար։ Սյունիքում կադրային փոփոխությունները հենց այդ նպատակին են ուղղված։ Նա որոշել է հրատապ կարգով փոխել մարզի համայնքների ոստիկանապետերին՝ նրանց առաջ խնդիր դնելով միջոցներ ձեռնարկել առանց խոչընդոտների Սյունիք իր մուտքն ապահովելու համար։