Աննա Վարդապետյանը պատժել է դատախազներից մեկին

Աննա Վարդապետյանը պատժել է դատախազներից մեկին

Գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանի մարտի 5-ի որոշման հիման վրա Գլխավոր դատախազության վարչություններից մեկում ինքնավար պաշտոն զբաղեցնող անձի՝ դատախազի նկատմամբ հարուցվել է կարգապահական վարույթ:

Վարույթի շրջանակում հաստատվել է, որ դատախազը ոչ պատշաճ է կատարել իր ծառայողական պարտականությունները և չի պահպանել դատախազի վարքագծի կանոնները, մասնավորապես, առանց հարգելի պատճառի բացակայել է դատական նիստից:

Կարգապահական վարույթի արդյունքները ապրիլի 17-ին ուղարկվել են ՀՀ գլխավոր դատախազին առընթեր էթիկայի հանձնաժողով: Էթիկայի հանձնաժողովը ապրիլի 18-ի որոշմամբ հաստատված է համարել կարգապահական խախտման առկայությունը և դատախազի մեղավորությունը:

Գլխավոր դատախազի ապրիլի 18-ի հրամանով դատախազի նկատմամբ նշանակվել է «խիստ նկատողություն» տեսակի կարգապահական տույժ: