«Ռոման» շարունակում է բանակցությունները Մխիթարյանի տրանսֆերի շուրջ

«Ռոման» շարունակում է բանակցությունները Մխիթարյանի տրանսֆերի շուրջ

Հայաստանի ազգային հավաքականի առաջատար Հենրիխ Մխիթարյանի տրանսֆերի շուրջ բանակցությունները շարունակվում են։ Հիշեցնենք, որ հայազգի ֆուտբոլիստը վարձավճարով հանդես է գալիս իտալական «Ռոմայի» կազմում, սակայն ֆուտբոլիստի ամբողջականը տրանսֆերը պատկանում է Լոնդոնի «Արսենալին»։

Sky Sport Italia-ի տեղեկություններով իտալական ակումբի ղեկավարությունը շարունակում է ամեն գնով «Արսենալից» ձեռք բերել Մխիթարյանի ամբողջական տրանսֆերը, սակայն, աղբյուրի փոխանցմամբ, իրավիճակը բավականին բարդ է։ Բանն այն է, որ անգլիական ակումբը Մխիթարյանի դիմաց պահանջում է 25 մլն եվրո, իսկ «Ռոման» չի ցանկանում այդքան վճարել։

Նշենք նաև, որ «Արսենալի» նորանշանակ գլխավոր մարզիչ Միկել Արտետան չէր բացառել ընթացիկ մրցաշրջանի ավարտից հետո Մխիթարյանին վերադարձնելու հնարավորությունը:  

«Վերջին հանդիպումներում Մխիթարյանը տպավորիչ խաղ է ցույց տալիս: Նա ինձ միշտ էլ դուր է եկել, և ես համոզված եմ, որ լավագույն մարզավիճակում Մխիթարյանը կարող է հարմարվել ցանկացած մարտավարության»,- ասել էր Արտետան։