Լարսը փակ է. 4 հազարից ավելի բեռնատար հերթում է

Լարսը փակ է. 4 հազարից ավելի բեռնատար հերթում է

Ռուսաստանից բեռնատարներով Հայաստան հասնելը դժվարացել է հայ վարորդների համար։ Բեռնատարի վարորդներից մեկը մեզ պատմեց, որ Լարսում անտանելի հերթ է.

«Շատ հերթեր են, մենք օնլայն գրանցվել ենք, որ անցնենք, բայց հերթում 4000֊ից ավել գրանցված մարդ կա։ Չգիտենք` ինչքան ենք էստեղ էսպես մնալու»։

Վարորդը  փոխանցեց նաեւ, որ Լարսի անցակետն այս պահին չի աշխատում, իսկ թե ո՞րն է. պատճառը, նա դժվարացավ ասել։