Ա՜յ Քաջ Նազար, բա ումի՞ց արդարադատություն պահանջենք․․․

Զարմանում է՝ «Ինչո՞ւ են արդարադատության հետ կապված հարցերը հասցեագրվում անձամբ ինձ և կառավարությանը»։ Ու քանի որ ինքն ու կառավարությունը նույնն են, նշանակում է, որ զայրանում է, երբ իրեն արդարադատության մասին հարց են տալիս։ Հարցրեք բլոգերության մասին, տեսեք ինչ սիրով է մեկնաբանում, երեկ նույնիսկ մի օգտատիրոջ «Դու բլոգե՞ր ես, թե՞ վարչապետ» հարցին էր մանրամասնորեն պատասխանել։ Հեծանիվի, ձվածեղի, կախիչ- մախիչի, կուկուռուզի, պիրյաշկու մասին հարցրեք, ամեն ինչ տեղը տեղին կպատասխանի։ Բայց այն, ինչ իր մեջ ներառում է պատասխանատվություն, այդ մասին մի հարցրեք։ Եվ ձեր պարզ հարցը՝ բա ու՞մ հարցնենք, կամ այ Քաջ Նազար, բա ու՞մ մոտ գնան հարցերի պատասխանները ստանալու, ընդամենը անտառում մոլորվածի աղերս է։
Ձեր պարզ հարցերը մի բան են վկայում՝ տանը մարդ չկա, դուք ղեկավար չունեք, որն իր վրա վերցնի կառավարման պատասխանատվությունը։ Մարդը հազար ու մի ձևով ձեզ հասկացնում է, որ ինքը չկա, որ ինքը ոչ մի բանի հետ կապ չունի, էլի չեք հասկանում։ Գնում- գալիս, մեղադրում եք ոչ մի բանի հետ կապ չունեցող մարդուն՝ «Դուք չէի՞ք ասում` կա՞ դատավոր, որ իմ ասածը չանի»։ Ասել է, հիմա էլ չի՛ ասում, բլոգեր տղա է, մի օր մի բան է գրում, մյուս օրը՝ մի ուրիշ բան։ Ինչու՞ նրա ասածներն եք հիշեցնում՝ ոչ մի ձուկ, ոչ մի մուկ չի պլստալու․․․ Ի՞նչ եք վրա տվել։Մարդը պարզ ասում է, որ դրանք իրեն չեն վերաբերվում։ Գնացեք իր նշանակած արդարադատություն, օրենք իրականացնող կնանիքի օձիքից բռնեք, որոնք իր զուգընկերուհու հետ, «թռի- վռի են անում» ու արդարության, արդարադատության մասին հարցրեք։ Հարցնելուց հետո, եթե ձեր վրա փետուր մնա, կհասկանաք, թե ինչու՞ կնանիք են իրականացնում Հայաստանի արդարադատությունն ու իրավական գործընթացը․․․
Կարծիքներ