Իրանի բարեկամները պետք է մարտահրավեր նետեին ԱՄՆ-ին․ Հասան Ռոհանի 

Իրանի բարեկամները պետք է մարտահրավեր նետեին ԱՄՆ-ին․ Հասան Ռոհանի 

Իրանի նախագահ Հասան Ռոհանին վիրավորվել է Իրանի բարեկամներից այն բանի համար, որ նրանք չեն հանդես եկել Միացյալ Նահանգների դեմ, երբ վերջինս սանկցիաներ էր սահմանում Թեհրանի դեմ։ Այս մասին հայտնում է Reuters լրատվական գործակալությունը։ Նախագահ Ռոհանին նկատել է, որ եթե ամերիկյան գործող վարչակազմն ունենար խելք եւ մարդկայնություն, ապա նրանք կչեղարկեին հակաիրանական սանկցիաները համավարակի դեմ պայքարի ընթացքում։ Իրանի նախագահը հավելել է, որ համավարակի ողջ ընթացքում ոչ ոք Իրանին օգնության ձեռք չի մեկնել, իսկ ԱՄՆ-ն նոր սանկցիաներ է սահմանել ընդդեմ Թեհրանի՝ Իրանի բարեկամների լռության ներքո։