Կան մարմիններ, որոնք պետք է վերջնական նույնականացվեն․ Նիկոլ Փաշինյան

Կան մարմիններ, որոնք պետք է վերջնական նույնականացվեն․ Նիկոլ Փաշինյան

Հաշվի առնելով 44-օրյա պատերազմի փորձը, եկել ենք եզրակացության, որ ճիշտ է զոհվածների անունները ինստիտուցիոնալ նախատեսված մեխանիզմով հրապարակել։
 Դա Զինծառայողների ապահովագրության հիմնադրամում արձանագրվող ցուցակն է, և անունները հրապարակվում են այնտեղ։ 44-օրյա պատերազմում զոհերի անունները նույնպես հրապարակվել են այնտեղ։

Զոհերի ցանկն ամբողջական չհրապարակելը չի նշանակում, թե դա գաղտնի է պահվում, հաշվի առնենք, որ կան մարմիններ, որոնք պետք է վերջնական նույնականացվեն, Հանրային հեռուստաընկերության եթերում հարցազրույցի ընթացքում ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով հարցին, թե ինչու հրապարակված չեն Ադրբեջանի՝ վերջին հարձակման հետևանքով զոհերի անունները։