Լավրովն ու Բլինկենը հնարավոր է հանդիպեն Ռեյկյավիկում

Լավրովն ու Բլինկենը հնարավոր է հանդիպեն Ռեյկյավիկում

Տեղի է ունեցել հեռախոսազրույց Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի եւ ԱՄՆ Պետքարտուղար Թոնի Բլինկենի միջեւ: Քննարկվել է Ռեյկյավիկում Արկտիկական խորհրդի շրջանակներում հանդիպման հնարավորությունը: Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳ նախարարի տեղակալ Սերգեյ Ռյաբկովը: Վերջինս հավելել է նաեւ, որ լիովին հնարավոր է, որ նման հանդիպում կայանա եւ հանդիպումը եւս ներառվի Լավրովի ժամանակացույցում սակայն դրա հետ կապված պետք է ընդհանուր փոխըմբռնում լինի Լավրովի եւ Բլինկենի միջեւ: Վերջնական որոշում, ըստ Ռյաբկովի դեռ չի կայացվել, սակայն նաեւ նման հանդիպումը բացառել էլ պետք չէ: