Պատրաստ է առանց նախապայմանների բանակցություններ սկսել

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը ԱՄՆ նախագահի հատուկ բանագնաց Սթիվ Վիթքոֆի հետ հանդիպման ժամանակ հայտարարել է, որ պատրաստ է Ուկրաինայի հետ առանց նախապայմանների բանակցություններ սկսել։ Այս մասին հայտարարել է Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովը։ Վերջինս ընդգծել է, որ նախագահ Պուտինը նախկինում եւս մեկ անգամ չէ, որ հայտարարել էր, որ քաղաքացիական օբյեկտներին չհարվածելու հարցը պետք է Կիեւի հետ քննարկել երկկողմ ֆորմատով։ Հիշեցնենք, որ Կրեմլում ՌԴ նախագահի եւ հատուկ բանագնաց Վիթքոֆի հանդիպումը տեղի է ունեցել ապրիլի 25-ին։ Պուտինի օգնական Յուրի Ուշակովը հայտնել էր, որ բանակցությունները տեւել են երեք ժամ, ունեցել կառուցողական բնույթ։ Ի շարս այլ հարցերի, խոսվել է նաեւ Կիեւի եւ Մոսկվայի միջեւ ուղիղ բանակցություններ սկսելու հարցը։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն էլ հայտարարել էր, որ հաջորդ մի քանի օրը կարեւոր կլինեն Ուկրաինական հակամարտության կարգավորման համար։ Նա ընդգծել էր, որ «Միացյալ Նահանգները ցանկանում են վերջ տալ այդ պատերազմին»։
Կարծիքներ