Դոնալդ Թրամփը ժամանել է Դավոս՝ մասնակցելու գլոբալ տնտեսական ֆորումին

Դոնալդ Թրամփը ժամանել է Դավոս՝ մասնակցելու գլոբալ տնտեսական ֆորումին

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ժամանել է շվեյցարական Դավոս, մասնակցելու գլոբալ տնտեսական ֆորումին։ Այս մասին հայտնում է «Интерфакс» լրատվական գործակալությունը։  

ԱՄՆ նախագահը Դավոսում կմնա երկու օր։ Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Թրամփը Դավոսում մտադիր է հանդիպումներ ունենալ խոշոր գործարարների հետ, հրավիրելով նրանց ներդրումներ կատարել ԱՄՆ-ում։  ԱՄՆ նախագահը հանդիպումներ է ունենալու նաեւ Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենի, ինչպես նաեւ Իրաքի, Շվեյցարիայի եւ Պակիստանի ղեկավարների հետ։