Ինչպես պարզել իսկական համեմունքը կեղծվածից

Ինչպես պարզել իսկական համեմունքը կեղծվածից

Կան բազմաթիվ եղանակներ, պարզելու համար, թե համեմունքները իսկակա՞ն են՝ բարձրորակ, թե՞ կեղծված։ Օրինակ, պարզելու համար, թե քրքումը բարձրորակ է, թե ոչ, կօգնի քացախը, շաֆրանի որակը կարելի է ստուգել ջրով, գրում է Daily Mail պարբերականը։ Համաձայն մասնագետների, կեղծելը ոչ միայն վատացնում է համեմունքների որակը, այլ նաեւ բարձրացնում է կեղծված համեմունք օգտագործելուց ալերգիկ ռեակցիաներ ունենալու հավանականությունը։ Որոշ կեղծ համեմունքներ օգտագործելիս տոքսիկ ռեակցիաներ կարող են առաջանալ։ Որակի մասնագետները նշում են, որ ամենից շատ կեղծվող համեմունքներից է շաֆրանը։ Որոշ անբարեխիղճ արտադրողներ, համեմունքին արտաքին տեսք տալու համար կիրառում են բնական կամ արհեստական ներկեր։ Շաֆրանի որակը ստուգելու համար անհրաժեշտ է մի փոքր քանակություն լցնել սառը ջրի մեջ։ Բարձրորակ շաֆրանի պիգմենտը սառը ջրում դանդաղ է լուծվում, հետեւաբար, եթե ջուրն արագ գունավորվում է, ուրեմն այն որակյալ չէ։

Հաճախ ջրակայուն ներկեր էլ են օգտագործվում։ Քրքումին էլ հաճախ դեղին կավիճ են ավելացնում։ Փոքր չափաբաժիններով անելու դեպքում դա արտաքին տեսքի կամ համի վրա առանձնապես չի ազդում։ Դրա համար էլ պետք է լինել ուշադիր։ Մասնագետները նշում են, որ կավճի մեջ եղած կալիումի կարբոնատը ռեակցիայի մեջ է մտնում մի շարք թթուների հետ, առաջացնելով աղ, ջուր եւ ածխաթթու գազ։ Ստուգելու համար, թե որքանով է որակյալ քրքումը, պետք է վերցնել մեկ թեյի գդալ քրքում, տեղադրել մեծ բաժակի մեջ, ապա ավելացնել սպիտակ թունդ քացախ, կամ հոսքաջրերի մաքրման համար նախատեսված մաքրման միջոց, որը պարունակում է աղաթթու։ Եթե առաջանան փոքրիկ պղպջակներ, ապա նշանակում է, որ քրքումն անորակ է։