Գյումրիում երիտասարդ կինը լվացք փռելիս վայր է ընկել չորրորդ հարկից

Գյումրիում երիտասարդ կինը լվացք փռելիս վայր է ընկել չորրորդ հարկից

Նախօրեին Գյումրիում դժբախտ դեպք է գրանցվել: Երիտասարդ կինը վայր է ընկել բարձրահարկ շենքից, ցավոք, կյանքը փրկել չի հաջողվել: Ոստիկանության Մուշի բաժին ահազանգ է ստացվել է, որ Գյումրիի Անտառավան թաղամասի շենքերից մեկի բակում կնոջ դի է հայտնաբերվել: Դեպքի վայր է մեկնել ոստիկանության Մուշի բաժնի օպերատիվ խումբը:

Ըստ նախնական վարկածի, 21-ամյա կինը լվացք փռելիս ցած է ընկել: Հարևանների փոխանցմամբ, նա տան հարսն էր, տարբերվում էր իր համեստությամբ:  Շիրակի մարզային քննչական վարչությունում դեպքի առթիվ ընթանում է նախաքննություն: