Ջերմուկում այս պահին Ամուլսարի խնդրի շուրջ քննարկում է ընթանում․ Հանդիպումը փակ է լուսաբանման համար

Ջերմուկում այս պահին Ամուլսարի խնդրի շուրջ քննարկում է ընթանում․ Հանդիպումը փակ է լուսաբանման համար

Բնապահպան Թեհմինե Ենոքյանը ֆեյսբքուքյան իր էջում գրել է․

Ջերմուկում այս պահին Ամուլսարի խնդրի շուրջ քննարկում է ընթանում , որին ներկա են Գայանե Աբրահամյանը, Մերի Գալստյանը, Մարիա Կարապետյանը, Միքայել Զոլյանը, նախարար Էրիկ Գրիգորյանը, մնացածին չեմ ճանաչում։
Հանդիպումը փակ է լուսաբանման համար։
Արդեն տևական ժամանակ է, ինչ տեղացիներին համոզում են, որ Ամուլսար տանող ճանապարհները բացեն։
Հիշեցնեմ, որ Ամուլսարի խնդրով հարուցված քրեական գործը տապալվեց, Իվանյան-Գրիգորյան քննիչ և նախկին ԲՆ նախարարի ազգակցական կապի բացահայտման պատճառով։ Ավելին ապօրինի ընդերքօգտոգարոծման փաստի առիթով հարուցված քրեական գործից էլ ոչ մի նորություն չկա։
ԷԼԱՐԴՆ էլ բազմաթիվ թերություններ բացահայտեց և տեսակոնֆերանսով ներկայացրեց։ Բայց ոչ ուրանի պաշարների մաիսն տեղեկատվությունը հիմք դարձավ, ոչ Էլարդի բացահայտումները, ոչ էլ նախարարության 13 կետից բաղկացած գրությունը։
Հիմա հարցերի հարցը, ինչու է փակ այս քննարկումը, ոչ նախապես հայտարարվել է, ոչ էլ այս պահին թույլ են տալիս հեռարձակել ։