Հակակորոնավիրուսային պատվաստանյութերից մեկի փորձարկումները Ռուսաստանում թեւակոխել են եզրափակիչ փուլ

Հակակորոնավիրուսային պատվաստանյութերից մեկի փորձարկումները Ռուսաստանում թեւակոխել են եզրափակիչ փուլ

Ռուսաստանում վերջնական փուլ են մտել հակակորոնավիրուսային պատվաստանյութերից մեկի կլինիկական փորձարկումները, որոնք իրականացվում են ՌԴ ՊՆ եւ Ն. Ֆ. Գամալեյի անվան կենտրոնի կողմից: Հուլիսի տասնհինգին կամավորները, որոնք մասնակցում են փորձարկումներին, պարզելու համար, թե ապագա պատվաստանյութը որքանով է տանելի եւ անվտանգ, կհանձնեն վերջնական անալիզներ եւ դուրս կգրվեն հիվանդանոցից:

Մինչ այժմ եղած անալիզները, ըստ ՌԴ ՊՆ հավաստման, ցույց են տվել, որ կամավորների մոտ առկա է հակակորոնավիրուսային իմունիտետ: Ռուսական ռազմական նախարարությունից նաեւ տեղեկացրել են, որ կամավորների հանդեպ մշտական մոնիթորինգ է իրականացվում եւ նրանց առողջական վիճակը նորմալ է: