Ռուսաստանն ու Սաուդյան Արաբիան նավթի արդյունահանման ծավալների կրճատման հարցի շուրջ պայմանավորվել են

Ռուսաստանն ու Սաուդյան Արաբիան նավթի արդյունահանման ծավալների կրճատման հարցի շուրջ պայմանավորվել են

Ռուսաստանն ու Սաուդյան Արաբիան համաձայնվել են, որ անհրաժեշտք է ՕՊԵԿ+ գործարքով նախատեսված նավթի արդյունահանման ծավալների կրճատման առավելագույն սահմանաչափը պահպանել առնվազն եւս մեկ ամիս։ Հետագան ցույց կտա արդեն շուկայում տիրող իրադրությունը։

Այս մասին հայտնում է «ՏԱՍՍ» լրատվական գործակալությունը։ Ըստ հաղորդման, ռուսական եւ սաուդական կողմերը ներկայացնող էներգետիկայի նախարարները գտնվում են մշտական շփման մեջ։ Նրանք նաեւ դժգոհ են մնացել մյուս երկրների՝ ստանձնած պարտավորությունների՝ մայիս ամսվա կատարման ընթացքից։  «ՏԱՍՍ»-ը նաեւ հաղորդում է, սեփական իրազեկ աղբյուրներին հղում տալով, որ քանի դեռ քվոտաների պահպանման հարցը չի լուծվել, հանդիպում չի նշանակվի։