Փաստաբանները կիսում են Արմեն Սարգսյանի մտահոգությունը

Փաստաբանները կիսում են Արմեն Սարգսյանի մտահոգությունը

Legal Consulting Group LLC / Իրավաբանական Խորհրդատվական Խումբ ՍՊԸ-ն հայտարարություն է տարածել, որտեղ, մասնավորապես, ասվում է․ «ՀՀ Նախագահ Արմեն Սարգսյանը 11․05․2020 թվականին ստորագրել է «Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» ՀՀ օրենքը և հարակից 14 օրենքները, որոնք ուժի մեջ են մտել 23․05․2020 թվականին։ Միաժամանակ ՀՀ Նախագահը տարածել է պաշտոնական հայտարարություն, որում նշել է, որ ուշադրությամբ հետևելու է այդ օրենքների բարեխիղճ և իրավաչափ կիրառմանը, և ակնկալում է, որ․ «հանցավոր գործունեությանը որևէ կերպ չառնչվող և գույքը բարեխիղճ ձեռք բերած երրորդ անձանց, մասնավորապես՝ նշված գույքը ներդրումային ծրագրերում և ձեռնարկատիրական գործունեության մեջ օգտագործող գործարարների նկատմամբ օրենքը կկիրառի անվերապահորեն բարձր պատասխանատվությամբ՝ բացառելով ներդրումային և գործարար միջավայրի վրա հնարավոր բացասական ազդեցությունները»։

«Իրավաբանական խորհրդատվական խումբ» իրավաբանական և բիզնես խորհրդատվական ընկերության թիմը մանրամասն քննարկման առարկա դարձնելով «Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» ՀՀ օրենքը և հարակից 14 օրենքները, հայտնում է, որ կիսում է ՀՀ Նախագահի մտահոգությունը վերոհիշյալ օրենքների կիրառման օրինականության հետ կապված և պատրաստ է տրամադրել Ձեզ անվճար իրավաբանական խորհրդատվություն վերոհիշյալ օրենքների մասով:

Մեր ընկերությանը և թիմին կարող եք ծանոթանալ այցելելով հետևյալ կայքէջ https://lcglaw.am, մեզ հետ կարող եք կապվել հետևյալ էլեկտրոնային փոստի միջոցով [email protected] կամ զանգահարել հետևյալ հեռախոսահամարներին՝ +37410 50 55 01, +37477 99 20 20»։