Այս պահին դրա կարիքը չկա. Արմեն Գրիգորյան

Այս պահին դրա կարիքը չկա. Արմեն Գրիգորյան

Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը Աշոտ Կարապետյանի, Հայկ Հարությունյանի և Գեորգի Կուտոյանի մահվան դեպքերը նույն կոնտեքստում չի դիտարկու: Այս մասին նա ասաց Գեորգի Կուտոյանի հոգեհանգստի ժամանակ: Գրիգորյանը նաև ասաց, որ Մարտի 1-ի գործով անցնող անձանց անվտանգությամբ զբաղվելու կարիքը դեռ չի տեսնում:

Մեր հարցին ի պատասխան, թե վարչապետը ինչու չցավակցեց Կուտոյանների ընտանիքին, Գրիգորյանը պնդեց, որ ցավակցել է: Նրան հիշեցրինք, որ լրատվական վարչության նախագահն է միայն խոսել այդ մասին և պաշտոնական ցավակցություն չի եղել, Գրիգորյանը պատասխանեց. « դա նշանակում է, որ ցավակցել է, չարժե դա այս պահին քննարկել»։