Պատրաստվում ենք Իրանի դեմ հնարավոր պատերազմին․ Իսրայելի դեսպան

Պատրաստվում ենք Իրանի դեմ հնարավոր պատերազմին․ Իսրայելի դեսպան

Իսրայելը պատրաստվում է Իրանի դեմ հնարավոր ուղիղ ռազմական առճակատմանը։ 
Այդ մասին ճեպազրույցում հայտարարել է ՌԴ-ում Իսրայելի դեսպան Սիմոնե Գալպերինը։
«Իսրայելը միշտ պատրաստ է և պատրաստվում է»,- ասել է դեսպանը՝ պատասխանելով ՏԱՍՍ-ի հարցին, թե արդյո՞ք Իսրայելը հավանական է համարում Իրանի հետ ուղիղ ռազմական բախումը։

Նրա խոսքով՝ Իսրայելը ոչինչ չի կարող ասել Դամասկոսում Իրանի հյուպատոսության վրա հարձակման մասին. «Հարձակումը եղել է ոչ թե հյուպատոսության, այլ մոտակայքում գտնվող շենքի վրա»։
Դեսպանը նաեւ ասել է, որ եթե Իսրայելի հյուսիսում երկրորդ ճակատ բացվի, Լիբանանի համար հետեւանքները չափազանց սարսափելի կլինեն։
Արա