Վերջին 5 օրվա ընթացքում Խերսոնում 15 մարդ է զոհվել

Վերջին 5 օրվա ընթացքում Խերսոնում 15 մարդ է զոհվել

Նոյեմբերի 20-25-ը ռուսական զորքերի կողմից Խերսոնի հրետակոծության արդյունքում 15 մարդ է զոհվել։ Այս մասին ասված է քաղաքային խորհրդի հաղորդագրության մեջ։

Բացի այդ, հրետակոծության պատճառով տուժել է Խերսոնի 35 բնակիչ, այդ թվում՝ մեկ երեխա։
Քաղաքային խորհրդից հավելել են, որ օդային հարվածներից վնասվել են մի շարք ուսումնական հաստատություններ։