Ծառերը չորանում են. Ջրային կոմիտեի թեժ գիծն էլ չի պատասխանում
Շենգավիթ վարչական շրջանի Նոր Խարբերդ թաղամասի ամառանոցներ կոչվող հատվածի` մասնավորապես 9, 10, 11 փողոցների բնակիչներն ահազանգել են մեր խմբագրություն՝ տեղեկացնելով, որ ոռոգման ջրի բացակայության պատճառով այգիները չորանում են: Բնակիչների խոսքով՝ այս շոգին փոխանակ մի քանի օրը մեկ ջուր տան, որ այգիները ջրեն, շաբաթներով ոռոգման ջուր չի լինում, ինչի պատճառով ծառերը պարզապես չորացել են: Հասկանալու համար, թե ինչն է խնդիրը, կապ հաստատեցինք ջրօգտագործման միության հետ, որտեղից պատասխանեցին, թե խնդիրը պարզելու համար անհրաժեշտ է կապվել ջրային կոմիտեի ոռոգման բաժնի հետ` զանգահարելով թեժ գծին։
Ի դեպ, թեժ գծի 3 հեռախոսահամար մեզ տրամադրեցին` 010540135, 010547287, 010547283, որոնցից մեկը ժամանակավորապես չի գործում, իսկ մյուս երկուսին պատասխանող այդպես էլ չեղավ։
Նշենք, որ ոռոգման ջրի խնդիրը վերջին ժամանակաշրջանում ամենաակտուալ խնդիրներից մեկն է, բազմիցս բողոքել են նաև մարզերի համայնքների բնակիչները, որոնք տարբեր ժամանակաշրջանում նույնիսկ ճանապարհ են փակել և պահանջել խնդրին վերջնական լուծում տալ, սակայն խնդրին համապարփակ լուծում այդպես էլ չի տրվում:
Կարծիքներ