Ինչո՞ւ է թավշյա «դդումների» դեպքում մեկը ստանում հազարավոր դոլարներ, իսկ կենսաթոշակառուն՝ 40 հազար դրամ․ Բոստանջյան

Ինչո՞ւ է թավշյա «դդումների» դեպքում մեկը ստանում հազարավոր դոլարներ, իսկ կենսաթոշակառուն՝ 40 հազար դրամ․ Բոստանջյան

Չնայած բարձր աշխատավարձին Հայաստանի պես աղքատ երկրում իմքայլական իշխանությունները ստանում են նաև միլիոնավոր դոլարների պարգևավճարներ, հավելավճարներ, օգտվում են տարբեր թանկարժեք ծառայություններից, որոնք ներառված են նաև տարատեսակ կասկածելի և անհասկանալի գործուղումների և այցերի մեջ։ Անհասկանալի է, թե ինչ օգուտ են տվել իրենց գործողումներով իմքայլականները և, թե ինչ աշխատանքի համար են պարգևավճար ստանում, երբ երկիրը հասցրել են ծայրահեղ ծանր վիճակի։

2021 թվականի հոկտեմբերի 21-ին «Հետք» առցանց պարբերականը գրել էր , որ Նիկոլ Փաշինյանը գաղտնի հանձնարարականով 2019-ի հուլիս ամսին էականորեն բարձրացել են նախարարների, փոխնախարարների և նախարարությունների գլխավոր քարտուղարների աշխատավարձերը։ Սրանով նախարարների աշխատավարձը 800 հազար դրամից դարձել էր 1 միլիոն 500 հազար դրամ, փոխնախարարներինը՝ 562 հազարից 1 միլիոն 60 հազար դրամ, գլխավոր քարտուղարներինը՝ 595 հազար դրամից 870 հազար դրամ։

Ստորև աղյուսակում նաև ներկայացված են բարձրաստիճան պաշտոնյաների աշխատավարձերի չափերը՝ համաձայն տարբեր ժամանակահատվածների։
Աշխատավարձ /ներառյալ հարկերը/

  1996թ 1999թ 2003թ 2008թ 2012թ 2014թ
Նախագահ 80․000 200.000 400.000 400.000 436.460 1.322.800
ԱԺ նախագահ 60․000 170.000 340.000 340.000 373.540 1.190.520
Վարչապետ 60․000 170.000 340.000 340.000 373.540 1.256.660
ԱԺ նախագահի տեղակալ 46.000 155.000 310.000 325.000 357.810 925.960
Փոխվարչապետ 325.000 357.810 1.058.240
ԱԺ հանձնաժողովի նախագահ, նախարար 40.000 140.000 300.000 300.000 331.595 793.680
Պատգամավոր
 
40.000 140.000 300.000 300.000 331.595 661.400

2020 թվականի ապրիլի 9-ին Ազգային ժողովի իմքայլական փոխնախագահ Լենա Նազարյանը գրել էր․ «Ուզում են՝ նախարար, փոխնախարար, պատգամավորները նվիրյալներ լինեն, մոռանան ընտանիք, վարկ, խնդիրներ ու ամիսներով, տարիներով չարքաշ աշխատեն։ Ոչ մեկ չի անի դա ու չպիտի անի դա»։

«Հրապարակը» տնտեսագիտության դոկտոր, պրոֆեսոր, նախկին պատգամավոր Վարդան Բոստանջյանից հետաքրքրվեց, թե Հայաստանում տիրող իրավիճակին համապատասխանո՞ւմ են այսպիսի բարձր աշխատավարձները։  

«Եթե ընդհանրապես որևէ մեկը կփորձի օրինաչափություն փնտրել այդ բարձրացման մեջ, միանգամից կընկնի չլուծվող խնդրի առջև։ Այս իշխանությունները շատ հետևողականորեն կատարում են գեոուժերի առաջադրանքը՝ Հայաստանը փչացնելու համար։ Իսկ դա իրականացնելը կատարվում է միանգամից պետական ֆինանսական ռեսուրսների թալանով։ Դա կլինի աշխատավարձի ձևով, պարգևավճարի ձևով և ամենատարբեր մոտեցումներով։ Ինչո՞ւ է թավշյա «դդումների» դեպքում մեկը ստանում հազարավոր դոլարներ, իսկ կենսաթաշակառու գրեթե 500 հազար մարդ՝ 40 հազար դրամ, որն ապրանքերի այսօրվա գների պայմաններում ընդհանրապես առոչինչ է», - նշեց տնտեսագետը։

Ըստ նրա՝ 90-ականների, 2000-ականների թվականների աշխատավարձերի հետ համեմատելի չեն, քանի որ իրավիճակն այլ է։ «1990-ական թվականներին մենք ունեինք գների ոչ այսպիսի մակարդակ, իսկ երկրորդը՝ անկախ նրանից, որ էլի սոցիալական խոցելի պահեր ունեինք ու չէինք կարող չունենալ, այնուհանդերձ եկամուտների այնպիսի բևեռացում չի եղել, ինչպիսին հիմա է։ 90-ական թվականներին՝ նախագահ կլիներ, մյուսը՝ կլիներ, բոլոր պարագաներում եկամուտները գոնե առերևույթ չէին ստեղծում խոցելիության այն վիճակը, ինչը որ հիմա մենք տեսնում ենք։ Կենսաթոշակառուներին եթե այլ տեղից օգնություն չլինի, ընդհանրապես ոչինչ չեն հասցնի՝ կոմունալ վճարներ կատարել, ֆիզիոլոգիան պահպանելու համար գոնե առաջին անհրաժեշտության ապրանք գնել։ Ուրեմն նշանակում է, որ պետությունն այդ մարդկանց ասում է․ «Կարող եք հանգիստ մեռնել»։ Սա նշանակում է, որ իրենք Սպառողական զամբյուղում ունեցած եկամուտներով չեն կարող ընդհանրապես որևէ քայլի դիմել», - ընդգծեց նա։

Բոստանջյանը պարզաբանեց, որ ցանկացած երկրում գոյություն ունի եկամուտների բաշխման բեևեռացվածության որոշակի աստիճան, այսինքն՝ ամենաբարձր աշխատավարձ ստացողի և ամենացածր ստացողի միջև տարբերությունը պետք է հաշվել։ «Այդ տարբերության պարագայում այն պետք է լինի տանելի։ Տարբերությունները նախորդ ժամանակահատվածների և այսօրվա միջև այն է, որ մենք առնչվում ենք բևեռացվածության սարսափելի բարձր մակարդակի հետ։ Հասկանալի է, որ մեծ դիրք ունեցող, ավելի որակավորված մարդը պետք է ավելի բարձր վարձատրվի, բայց էդքա՞ն բարձր։ Նախորդների օրոք այսպիսի տարբերություն չէիք հանդիպի, 80 հազարը համամատեք 10 հազարի հետ, և ներկայիս 40 հազարը՝ 3 հազար դոլարի», - նշեց տնտեսագիտության դոկտորը։

Անդրադառնալով իմքայլական պատգամավորի այս գրառմանը՝ Բոստանջյանն ասաց․ «Լենա Նազարյանն այն սուբկյեկը կամ օբյեկտը չէ, որ մասին Բոստանջյանը խոսի։ Մարդ է, իր համար հիմար-հիմար խոսել է։ Մեր դժբախտությունն այն է, որ լենանազարյանները ստանում են որոշում կայացնելու կամ որևէ հարցի վերաբերյալ խոսելու իրավունք մեր երկրում»։

Բոստանջյանը նաև կասկածանքով է մոտենում ծայրահեղ աղքատների պաշտոնական թվերին։ «Վիճագրական որոշակի ողորմելի մեթոդաբանությամբ, որով ֆիքսվում է ծայրահեղ աղքատների թիվը 6 տոկոս, ես կարծում եմ, որ այն գերազանցում է 20-ը։ Իսկ աղքատները, ըստ վիճակագրական տվյալների, 30 տոկոս, բայց իմ կարծիքով՝ այն գերազանցում է 30 տոկոսը։ Լայն առումով մեր Հանրապետութունում գործում է այս տիեզերական կոդը՝ «Չպետք է մահանալ», ու մարդիկ, ելնելով այդ կոդի հրամայականից, ըստ էության պահպանում են իրենց գոյությունը»։
«Եթե մեկը հիմա բարձր է ստանում, որ նախկինում շաքարավազ չուներ թեյ խմելու համար, հիմա սև իկրայով է միայն սնվում, ինքն այնքան գումար ունի, որ կարող է ուզածը ձեռք բերել։ Արդեն իրացնողը, վաճառողը շուկա է մտցնում թանկ ապրանքներ; Այդ թանկ ապրանքները կարող են միայն բյուջեից գողացված փողերով մարդիկ օգտվել։ Դրա համար էլ Հայաստանում աղքատության մակարդակն ավելի մեծացավ», - հավելեց նա։

Հարցին՝ իր հաշվարկով քանի՞ տոկոս է ապրանքային գնաճ տեղի ունեցել, պատասխանեց, որ շատ ապրանքերի դեպքում 100 տոկոսով կամ ավելի։ «Իմ կոպիտ հաշվարկներով՝ միջինը, կարելի է ասել, տեղի է ունեցել 70-80 տոկոս թանկացում»։ 

Իսկ ընդդիմադիր ուժերն ի՞նչ էին կարող անել իշխանությունների դեմ, որ հարուստների և աղքատների միջև այսպիսի բևեռացում չլիներ․ «Ընդդիմադիր ուժերի գործառույթը հետևյալն է՝ պետք է հետևողականորեն ու շարունակաբար իշխող ուժին ցույց տային այն ուղղությունները, որոնք չէին բերում այսպիսի դեֆորմացիաների ու տրավմաների։ Այսպիսի իշխանություններին պետք է հեռացնել դաշտից»։

Ըստ նրա՝ օրենքով հնարավոր չէ որևէ կերպ սահմանակել աշխտավարձերի բարձարցումը, որովհետև ԱԺ մեծամասնությունը արգելակում է դրանք։ «Պարգևավճարները, որոնք հավասար են նույն աշխատավարձերի չափին, և այն փողերը, որոնք պետական բյուջեից ստանում են, պետք է իրականացնել «Պետական պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» օրենքով։ Եթե այդ օրենքը չի գործում, ուրեմն մենք չունենք մեխանիզմ։ Շրջափակում են դատարանները, կամ Սահմանադրությունը խախտում են բազմաթիվ անգամ, ընդդիմադիրը պետք է ունենա այն ուժը, որ խախտման դեպքում կարողանա  քաղաքացիների, հասարակության հետ հեռացնել այդպիսիններին։ Դավաճաններին հեռացնել իշխանություններից»։ 

Հարցին՝ հնարավո՞ր է դիմել Սահմանադրական դատարան՝ սահմանափակելու պարգևավճարները, հավելավճարները, նախկին պատգամավորը պատասխանեց․ «Իհարկե հնարավոր է։ Միայն այն իրավիճակը, որ պարգևավճար կոչեցյալը տալիս են, արդեն հակասահամադրական է։ Որովհետև օրենքով այդպիսի բան նշված չէ։ Հիմա այս իշխանության չակերտավոր ուժն այն է, որ ինքը թքած ունի Սահմանադրության վրա։ Դրա վառ օրինակն է Քրեական օրենսգրքի 300․1 հոդվածը [հակասահմանադրական ճանաչված հոդվածը, որով նախկինում մեղադրանք էր առաջադրված Ռոբերտ Քոչարյանին, Յուրի Խաչատուրովին, Սեյրան Օհանյանին, Արմեն Գևորգյանին]»։