ՌԴ-ի և ՆԱՏՕ-ի միջև փոխգործակցության ուղիներ չեն պահպանվել. ԱԳՆ

ՌԴ փոխարտգործնախարար Ալեքսանդր Գրուշկոն հայտարարել է, որ Ռուսաստանն ու ՆԱՏՕ-ն այլևս փոխգործակցության ուղիներ չունեն, բայց դաշինքի ներկայացուցիչները գիտեն, թե ինչպես կարող են կապ հաստատել Մոսկվայի հետ ՌԴ ԱԳՆ-ի կամ պաշտպանության նախարարության միջոցով։ Ինչպես տեղեկացնում է ՌԻԱ Նովոստին, նա այդ մասին ասել է «Ռոսիա 24» հեռուստաալիքի եթերում։
«Որևէ ուղի չի պահպանվել։ ՆԱՏՕ-ն սահմանափակել է ոչ միայն գործնական համագործակցությունը, այլև քաղաքական երկխոսությունը Ռուսաստանի հետ»,- ասել է Գրուշկոն։
Նրա խոսքով՝ ստեղծված իրավիճակում քննարկման թեմաներ պարզապես չկան։
Դիվանագետը հիշեցրել է, որ ՆԱՏՕ-ում ռուսական առաքելությունը փակ է, բայց Բելգիայում ՌԴ դեսպանը կատարում է դաշինքի հետ հիմնական կապող օղակի գործառույթը։ Բացի այդ, ժամանակակից կապի միջոցները թույլ են տալիս անհրաժեշտության դեպքում արագ կապ հաստատել։
Գրուշկոն ընդգծել է, որ, չնայած պաշտոնական ուղիների բացակայությանը` ՆԱՏՕ-ն տեղյակ է` ինչպես կարելի է կապ հաստատել Ռուսաստանի ղեկավարության հետ, եթե նման անհրաժեշտություն առաջանա։
Կարծիքներ