Վահե Հակոբյանին խնդրեցին մակագրել Ռոբերտ Քոչարյանի գիրքը (տեսանյութ)

Վահե Հակոբյանին խնդրեցին մակագրել Ռոբերտ Քոչարյանի գիրքը (տեսանյութ)

Այսօր Աշտարակում «Հայաստան» դաշինքի հանրահավաքից հետո քաղաքացիները տևական ժամանակ հերթի էին կանգնել, որ լուսանկարվեին դաշինքի առաջնորդ Ռոբերտ Քոչարյանի հետ։ Ու մինչ Քոչարյանը սելֆի էր անում աշտարակիցների հետ, այդ ընթացքում մի կին Ռոբերտ Քոչարյանի հեղինակած «Կյանք և ազատություն» գիրքը ձեռքին՝ մոտեցավ դաշինքի անդամ, «Վերածնվող Հայաստան» կուսակցության նախագահ վահե Հակոբյանին ու խնդրեց, որ Հակոբյանը մակագրի Քոչարյանի գիրքը։

Վերջինս սկզբում զարմացավ, թե ինչու պետք է հենց ինքը մակակագրի այս գիրքը, հետո համաձայնեց իր ստորագրությունը թողնել գրքի վրա։

Hraparak.am-ը հարցրեց Հակոբյանին՝ կարդացե՞լ է Քոչարյանի գիրքը, Հակոբյանն ասաց՝ այո, ռուսերեն է կարդացել, բայց ոչ ամբողջը, քանի որ ժամանակ չի լինում, մի մաս կա՝ չի հասցրել։

Իսկ Նիկոլ Փաշինյանի գիրքը կարդացե՞լ է, Հակոբյանն այսպես արձագանքեց․ «Աստված ոչ անի, Վահե ջան, էս ի՞նչ ես ասում»։

Մանրամասն՝ տեսանյութում